2024թ. հայ իրավապահները առգրավել են 426 կիլոգրամ թմրանյութ։ Այս մասին ապրիլի 16-ին Ազգային ժողովի նիստում հայտնել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ կառավարության 2024թ. (2021-2026թթ.) ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների հաշվետվության ներկայացման ժամանակ։

Նրա խոսքով՝ օպերատիվ հետախուզման ընթացքում ոստիկանության աշխատակիցներն ու քննիչները որոշել են իրենց ուշադրությունը կենտրոնացնել թմրամիջոցների արտադրության եւ մաքսանենգության ընդհատակյա ձեռնարկությունների հայտնաբերման վրա։ «Դրա պատճառով ավելի քիչ թմրավաճառներ են բռնվում, բայց ավելի մեծ խմբաքանակներով»,- հավաստիացրել է Սարգսյանը:

Նախարարությունը նաեւ հետեւում է սոցիալական ցանցերում թմրամիջոցների վաճառքի հարթակներին: «2024թ. մեզ հաջողվել է փակել այդ «առցանց խանութներից» մոտ 500-ը»,- նշել է ՆԳՆ ղեկավարը։