Վարդան Ղուկասյանը Գյումրիի քաղաքապետի պաշտոնը կստանձնի ապրիլի 19-ին՝ օրենքի ուժով հրավիրված ավագանու նիստում՝ համայնքի բնակիչներին տրված երդմամբ:
«Այ էդ ժամանակ թող եպիսկոպոս Աջապահյանը գա, կհրավիրենք: Նիստը տեղի տեղի է ունենալու Գյումրու քաղաքապետարանի նիստերի դահլիճում ժամը 11-ին»,-ասաց Վարդան Ղուկասյանը:
Նա առաջարկեց ավագանու հերթական նիստը գումարել 2025 թվականի մայիսի 2-ին ժամը 12-ին:
Նշենք, որ այսօր Գյումրիի ավագանին 18 կողմ 0 դեմ ձայներով քաղաքապետ ընտրեց Վարդան Ղուկասյանին: ՔՊ-ն չմասնակցեց նիստին:





























