Դպրոցականների թմրամիջոցների կամավոր թեստավորման գաղափարը, որը քննարկում է Հայաստանի ՆԳՆ-ն, արդյունք չի տա։ Այս մասին ապրիլի 16-ին Ազգային ժողովի նիստում հայտնել է անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ կառավարության 2024թ. ծրագրի (2021-2026 թթ.) կատարման ընթացքի եւ արդյունքների մասին հաշվետվության քննարկման ժամանակ։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նախապես պարզաբանել էր, որ գերատեսչությունը դիտարկում է կամավոր թեստավորման տարբերակը, քանի որ հակառակ դեպքում կարող է տպավորություն ստեղծվել, որ գրեթե բոլոր դպրոցականներին կասկածում է թմրամիջոց օգտագործելու մեջ։ Նազարյանը, սակայն, համաձայն չէ այս մոտեցման հետ։
«Ոչ մի ծնող, նույնիսկ եթե գիտի, որ խնդիր կա, չի համաձայնի երեխային թեստավորել։ «Պարտադիր թեստավորումն անհրաժեշտ է, թեկուզ ընտրովի, պատահական ընտրանքով»,- իր դիրքորոշումն է հայտնել պատգամավորը։





























