Առաջին քայլը լինելու է կադրայինը, թե ում հետ ենք աշխատելու: Այս մասին, այսօր՝ ապրիլի 16-ին, Գյումրիի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց Գյումրիի քաղաքապետ։ ընտրված Վարդան Ղուկասյանը:
«Երկրորդ քայլն այն է, որ պետք է անպայման թեկնածուներին հրավիրեմ ինձ հետ քննարկելու բոլորիս ծրագրերը և վերջում ընդհանուր հայտարարի գալուց հետո անցնելու ենք մեր ծրագրերի իրականացմանը։ Օրինակ կոնկրետ աշխատավարձերի բարձրացման հարցն եմ բարձրացնելու և դրա լուծումները, թե բյուջեն ոնց ենք ավելացնելու, որ կարողանանք մարդկանց աշխատավարձը բարձրացնենք։ Ես գիտեմ՝ դա ինչ սկզբունքով պիտի անենք, ոնց պիտի անենք և որտեղից պետք է բյուջեն ավելացնենք: ՔՊ-ի թեկնածուին էլ ենք հրավիրելու»,-ասաց նա:
Հարցին՝ Մարտուն Գրիգորյանին շնորհակալություն հայտնելո՞ւ է, որ իրեն քաղաքապետ դարձրեց իր գլխավորած «Մեր քաղաքը» դաշինքը, Վարդան Ղուկասյանը պատասխանեց. «Գիտեք, այդպես ասելը մի քիչ սիրուն չէ, բայց ես երբ տեսնեմ, ի՞նչ է պատահել, ես խնդիր չունեմ, ես իրենց ոխերին թշնամի չեմ ճանաչում, ես իրենց ազգի հետ, իրենք մեր ազգի հետ շատ բարիդրացիական հարաբերություններ ունենք: Ոուղղակի դուք որ չխառնեք, ամեն ինչ լավ է»:
Ինչ վերաբերում է տեսակետին, որ իր հաղթանակը պյուռոսյան հաղթանակ է, քանի որ ամեն անգամ կարևոր որոշումներ կայացնելիս պիտի Մարտուն Գրիգորյանի դուռը գնա, Վարդան Ղուկասյանն ասց. « Ես ոչ մեկի դուռը չեմ գնա, ես կապրեմ այնպես, ինչպես ապրել են ընդդիմադիր քաղաքապետերը։ ։ Ես ոչ մեկի դուռ չեմ գնում ընդհանրապես։ Համերաշխությունը ներողամտությունը իմ զենքն են, ես դրանով միշտ առաջնորդվել եմ, իմ ամբողջ կյանքում»:
Նշենք, որ այսօր Գյումրիի ավագանին 18 կողմ 0 դեմ ձայներով քաղաքապետ ընտրեց Վարդան Ղուկասյանին, թեեւ կոալիցիա չձեւավորվեց: ՔՊ-ն չմասնակցեց նիստին:











