Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը կրկնել է Ադրբեջանին երկու փաստաթուղթ միաժամանակ ստորագրելու առաջարկը։
Սլովենիայի իր գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում Միրզոյանը մեկնաբանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման Բաքվի պահանջները՝ որպես խաղաղության պայմանագրի ստորագրման պայմաններից մեկը։
Նախարարը նշել է, որ ըստ էության հայտնի են Հայաստանի եւ Ադրբեջանի դիրքորոշումները։ «Անթալիայում մենք փորձեցինք որոշակի առաջընթաց գրանցել, բայց ասել, որ լուծում է ձեռք բերվել, չափազանցություն կլինի, բայց քննարկումները պետք է շարունակվեն»,- կարծում է նախարարը։
Նրա խոսքով, եթե դե ֆակտո ավարտված հակամարտությունը դե յուրե հաստատվի խաղաղության պայմանագրով, ՄԽ ձեւաչափի կարիք չի լինի, եւ նույնիսկ կարգավորված հակամարտության եւ ստորագրված փաստաթղթի պայմաններում դա կարող է ունենալ հակառակ արդյունքը։ Ուստի Երեւանն առաջարկում է նույն օրը ստորագրել խաղաղության պայմանագիր եւ դիմել ԵԱՀԿ-ին Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ։ Մեկ օրում, ցանկացած հերթականությամբ, նշել է Միրզոյանը։
Հիշեցնենք, որ այս առաջարկը նախկինում մի քանի անգամ հնչեցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։











