Ապրիլի 17-ի գիշերը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, մնացած օրերին ողջ տարածքում կդիտվի չոր եղանակ։ Քամին՝ հարավարեւմտյան՝ 2-5 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը մինչեւ հաջորդ շաբաթվա սկիզբ աստիճանաբար կբարձրանա 10-13 աստիճանով։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +4+6, վաղը ցերեկը՝ +17+19. 

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +11+15,

Կոտայքի լեռներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +10+13,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +14+16,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +7+12, 

Լոռիում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +13+17,

Տավուշում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +15+19,  

Արագածոտնի լեռներում գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +7+11,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +13+17,

Արարատում գիշերը՝ +4+6, ցերեկը՝ +19+21, 

Արմավիրում գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +18+20, 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +8+11,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +18+20,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +14+18,  

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +9+12։