Այսօր՝ ապրիլի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Քասախ բնակավայրի վարչական տարածքում բախվել են 28-ամյա Նարեկ Հ.-ի վարած «BMW» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 65-ամյա Սարգիս Ս.-ի վարած «Mitsubishi Pajero IO» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան:
Պարեկների այսքան շատ ժամանման պատճառը նրանում է, քանի որ վթարի հետևանքով 2 ավտոմեքենաները հայտնվել են ճանապարհի մեջտեղում, և ավտոմեքենաների առջևի անվադողերը կոտրվել էին:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:




























