2024թ. Հայաստանն ու Ռուսաստանը զարգացրել են կառուցողական հարաբերություններ, որոնք ընդգրկել են տարբեր ոլորտներ եւ ուղղություններ։ Այս մասին ապրիլի 16-ին Ազգային ժողովի նիստում հայտնել է արտաքին հարաբերությունների խորհրդարանական մշտական հանձնաժողովի ղեկավար, կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը կառավարության 2024թ. (2021-2026թթ.) ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների հաշվետվության ներկայացման ժամանակ։
«Ռուսաստանի հետ համագործակցությունը զարգացել է ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ Եվրասիական տնտեսական համագործակցության շրջանակում»,- նշել է պատգամավորը։ Միաժամանակ, Խանդանյանը ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահությունը հաջող է անվանել։ Պատգամավորը հիշեցրել է նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառության զգալի աճը։



























