ՀՀ ՆԳՆ-ն մտադիր է 2026 թվականին սարքավորումներ ձեռք բերել կասկածյալների հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու համար։ Այս մասին ապրիլի 16-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց Հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2024-ի կատարողականի քննարկման ժամանակ:

Նրա խոսքով, այդ նպատակների համար նախատեսված տեխնիկական սարքավորումների ձեռքբերումը մի քանի անգամ հետաձգվել է։ Սակայն արդեն 2026 թվականին ՆԳՆ-ն պետբյուջեից կպահանջի համապատասխան միջոցներ։

«Բացի այդ, ՆԳՆ-ն նախատեսում է մեկ տարվա ընթացքում բացել կիբերհանցագործությունների դեմ պայքարի լաբորատորիա»,- ասաց Սարգսյանը՝ հավելելով, որ նման հանցագործությունների թիվը անընդհատ աճում է։