Խորհրդարանում այսօր՝ մարտի 26-ին, մեկնարկել է կառավարության հետ հարցուպատասխանի ժամը: Նիստին մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությանը հարց ուղղելու համար հերթագրվել է ընդամենը 7 պատգամավոր:

Ընդդիմադիր խմբակցությունները ողջ կազմով բացակայում են նիստից:

Ներկա են միայն ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյանը եւ Հովիկ Աղազարյանը, որոնք իրենց ընդդիմություն չեն համարում:

Առաջին 10 հերթագրվածներն են՝ Սոնա Ղազարյանը, Արեն Մկրտչյանը, Արմենուհի Ղազարյանը, Էդգար Հակոբյանը, Հասմիկ Հակոբյանը, Լիլիթ Ստեփանյանը եւ Արմեն Խաչատրյանը:

Նշենք, որ նիստն ավարտվում է վերջին հերթագրված պատգամավորի հարցին պատասխանելուց հետո: