Վրաստանի արդարադատության նախարար Պաատա Սալիան հանդիպել է Վրաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանին, հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։

Նախարարությունից հայտնում են, որ կողմերը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության հարցեր։ Ընդգծվել է վրաց-հայկական իրավական ֆորումի կարևորությունը երկու երկրների իրավական ոլորտների ներկայացուցիչների միջև փորձի փոխանակման համար։

«Հանդիպումը քննարկել է նաև Վրաստանի և Հայաստանի արդարադատության նախարարությունների հետագա համագործակցության ոլորտները։

Պաատա Սալիան Աշոտ Սմբատյանին ներկայացրել է նաև Վրաստանի արդարադատության նախարարության գործունեության ոլորտներն ու առաջնահերթությունները։ Նախարարը պատրաստակամություն է հայտնել ընդունել իր հայ գործընկերոջը Թբիլիսիում»,- ասված է Վրաստանի արդարադատության նախարարության հաղորդագրության մեջ։