Գիտեք, մենք դրա հետ կապված, շարունակության տրամաբանության հետ կապված նույնպես մեր առաջարկությունը գրավոր կերպով փոխանցել ենք Ադրբեջանին եւ սպասում ենք նրանց արձագանքին։  Այդ մասին այսօր՝ ապրիլի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նաեւ պատասխանեց լրագրողի հարցին, որն ասաց, թե փակուղային իրավիճակի տպավորություն է ստեղծվում, քանի որ Ադրբեջանը չի արձագանքում ո՜չ ապաշրջափակման, ո՜չ սահմանազատման առաջարկներին։

«Ես չեմ կարծում, թե փակուղային իրավիճակ է։ Եւ մենք հետեւողական շարունակելու ենք սահմանազատումը շարունակելու ուղղությամբ», - ասաց նա։

ՀՀ վարչապետը նաեւ խոսեց Հայաստանի առաջարկների մասին։

«Առաջարկները հետեւյալի մասին են, թե ինչ տրամաբանությամբ եւ որ հատվածում շարունակել սահմանազատումը։ Գիտեք, որ ընդհանուր արդեն համաձայնություն կա, որ հյուսիսից հարավ։ Հիմա խնդիրն այն է, թե հյուսիսից հարավի որ հատվածում իրականցնենք։ Մենք մեր պատկերացումներն ենք ներկայացրել եւ սպասում ենք Ադրբեջանի արձագանքին», - նշեց Նիկոլ Փաշինյանը։