Անվտանգության ուժերը Պյատիգորսկի ժամանցի կենտրոններից մեկում կանխել են ահաբեկչությունը, որը ծրագրել էր Կենտրոնական Ասիայի երկրներից մեկի բնակիչը, РИА Новости-ին հայտնել են Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունից։
Հանցագործը ձերբակալվել է, իսկ նրա բնակության վայրում հայտնաբերվել և առգրավվել են հրկիզող խառնուրդ պարունակող շշեր։ Հանցագործը մտադիր էր ահաբեկչությունն իրականացնելուց հետո մեկնել Սիրիա՝ մասնակցելու ռազմական գործողություններին։ Պյատիգորսկում ահաբեկչություն նախապատրաստելու համար ձերբակալված տղամարդը ակտիվորեն նամակագրության մեջ էր Ուկրաինայում գտնվող իր համակարգողների հետ, հաղորդում է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունից։





























