Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին Թեհրանում Իրանի արտգործնախարարության շենքում հանդիպել և բանակցություններ է վարել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ: Դրա մասին հայտնել է Mehr-ը։
«Իրան կատարած այցի ժամանակ ես կարևոր հանդիպում ունեցա Իրանի արտգործնախարար Արաղչիի հետ: ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունն անհրաժեշտ է՝ Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթի վերաբերյալ հուսալի երաշխիքներ տրամադրելու համար, այն պահին, երբ դիվանագիտության հրատապ կարիք կա»,- գրել է Գրոսին սոցցանցերում:




























