Դեկտեմբերի 28-ին`ժամը 21.18-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Քանաքեռավանի թիվ 18 փողոցի 27-րդ տան հարակից անասնագոմի տանիքում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են  մեկնել երեք մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները  կենդանիներին դուրս են բերել անասնագոմից:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.30-ին, մարվել`23.46-ին:

Այրվել են Բ.Ավդալյանին պատկանող անասնագոմի տանիքը`50քմ մակերեսով, ներսում`500 հակ անասնակեր եւ 20 խմ գոմաղբ: