Մեկնաբանելով New York Times թերթի հաղորդագրությունն այն մասին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արգելափակել է Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու Իսրայելի փորձը, ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդն ասել է, որ նա առաջարկել էր հարվածներ հասցնել երկրի նավթային հանքերին հոկտեմբերին, սակայն վարչապետ Բենիամին Նեթանյահուն «վախեցավ եւ դադարեցրեց դա», գրել է Times of Israel-ը։

Մինչդեռ, Իսրայելի նախկին վարչապետ Նաֆթալի Բենեթը, որը Նեթանյահուի հավանական մրցակիցն է հաջորդ ընտրություններում աջակողմյան ձայների համար պայքարում, վարչապետին մեղադրում է ամերիկյան լրատվամիջոցներին արգելափակված ծրագրի մասին տեղեկատվության արտահոսքի համար:

«Նեթանյահուի դոկտրինն է՝ սպառնալ, սպառնալ, սպառնալ, ապա (լրատվամիջոցներին) «տեղեկացնել» այն, ինչ նա մտադիր էր անել, բայց նրան թույլ չտվեցին»,- նշվել է Բենեթի հայտարարությունում:

Նա ավելացրել է, որ դա «եւս մեկ վտանգավոր հայեցակարգ է, որը չպետք է աչքի զարնի։ Նման մեկ այլ հնարավորություն մենք չենք ունենա»։