Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար Հալիդ բեն Սալմանն այցելել է Իրանի մայրաքաղաք Թեհրան՝ բանակցություններ վարելու իրանցի զինվորականների հետ, հայտնել է Mehr-ը։

Արքայազն Հալիդ բեն Սալմանը հինգշաբթի ժամանել է Թեհրան՝ կարեւոր այցով, որը, ինչպես ակնկալվում է, կամրապնդի երկու տարածաշրջանային տերությունների միջեւ հարաբերությունների բարելավումը, հաղորդել է Կատարի Alaraby TV-ն:

Սպասվում է, որ այցի ընթացքում արքայազն Հալիդը կարեւոր հանդիպումներ կունենա Իրանի բարձրաստիճան ռազմական եւ քաղաքական գործիչների հետ։

Նա կհանդիպի Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամադ Բաղերիի հետ, ապա նրա համար կկազմակերպվեն այլ կարեւոր հանդիպումներ։