Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի ուղերձը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նվիրված է աշխարհի վերջին իրադարձություններին, ինչպես նաեւ Մոսկվայի եւ Թեհրանի հարաբերությունների զարգացմանը։

Այս մասին Ռուսաստան ժամանելուց հետո լրագրողներին ասել է հանրապետության արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին, փոխանցել է ՏԱՍՍ-ը։

«Այս ուղերձն անդրադառնում է աշխարհի վերջին կարեւոր իրադարձություններին, տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին, ինչպես նաեւ երկկողմ հարաբերությունների հարցերին»,- ասել է նա՝ ի պատասխան ուղերձի բովանդակության մասին հարցի։

Ավելի վաղ հայտնի էր դարձել Աբաս Արաղչիի՝ Ռուսաստան այցի եւ Վլադիմիր Պուտինի հետ առաջիկա հանդիպման մասին։

Տեղեկացվել է նաեւ, որ զրուցակիցները խորհրդակցություններ կանցկացնեն Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ բանակցությունների հարցի շուրջ։