Ջերմուկ քաղաքում, դեկտեմբերի 28-ին, ժամը 19.21-ին տեղեկատվություն է ստացվել, որ Մաշտոցի փողոցում տեղի է ունեցել ավտովթար:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեռեւս չպարզված հանգամանքներում էլ. սյանն է բախվել «ԳԱԶ-24» մակնիշի 56 ՏՍ 283 համարանիշի ավտոմեքենան:

Վթարի հետեւանքով վարորդ, Ջերմուկ քաղաքի բնակիչ, 20-ամյա Մխիթար Հայրապետյանը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ջերմուկ քաղաքի հիվանդանոց:

Տուժածի վիճակը բավարար է: