Դեկտեմբերի 28-ին`ժամը 18.52-ին տեղեկատվություն է ստացվել, որ աջրի (ժավելի) խտանյութ խմելու հետեւանքով «Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել Երեւանի Գուրգեն Մահարիի փողոցի թիվ 127 տան բնակիչ, 2 տարեկան Մարինե Մարտիրոսյանը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ երեխան ստանալով առաջին բուժօգնություն դուրս է գրվել:




























