ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 17-ին, կազմել է 390.94 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.33 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 443.95 դրամ (նվազել է 0.53 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 516.82 դրամ (նվազել է 2.08 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.76 դրամ (աճել է 0.02 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 387.5-390 դրամով, վաճառվում է 392-393.5 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 435-441.5 դրամով, վաճառվում է 445-452 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.52-4.71 դրամով, վաճառվում է 4.79-4.98 դրամով: Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 390 դրամով, վաճառվում՝ 392.5 դրամով:
Եվրոն գնվում է 440 դրամով, վաճառվում է 444 դրամով:
Ռուբլին գնվում է 4.67 դրամով, վաճառվում է 4.75 դրամով:



























