Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 17-ի նիստում 2021-ի ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցած եւ սահմանված շեմը հաղթահարած կուսակցություններին ու դաշինքներին 2025-ի բյուջեից 520 մլն դրամի աջակցություն հատկացնելու մասին որոշում կայացրեց:

Մասնավորապես, միջոցները կբաշխվեն հետեւյալ կերպ.

ՔՊ – 268,3 մլն դրամ,

«Հանրապետություն» կուսակցություն – 38,7 մլն դրամ,

ԲՀԿ – 50,4 մլն դրամ,

«Հայաստան» դաշինք – 163,2 մլն դրամ: