Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 17-ի նիստում որոշում կայացրեց, որը հնարավորություն է տալիս նախարարական կոմիտեների նիստերը անցկացնել ոչ միայն ամեն երեքշաբթի, այլեւ այլ օրերի եւս:
Հիմնավորման մեջ նշվում է. «Գործող իրավակարգավորումների համաձայն՝ նախարարական կոմիտեների նիստերը, որպես կանոն, տեղի են ունենում երեքշաբթի օրերին: Մինչդեռ, նշված նորմը, ըստ էության, խոչընդոտ է հանդիսանում կոմիտեների օրերի նշանակման մասով անհրաժեշտ ճկունություն ապահովելու համար՝ սահմանափակելով նշված հարաբերությունները:
Այս հանգամանքի հաշվառմամբ անհրաժեշտություն է առաջացել Կառավարության աշխատակարգից հանել նախարարական կոմիտեների նիստերի անցկացման օրվա վերաբերյալ դրույթը: Արդյունքում, սահմանված կարգավորումների համաձայն՝ կոմիտեի նիստի օրը կսահմանվի նիստը վարողի (փոխվարչապետի) կողմից:




























