Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ավելի քան մեկ տասնամյակ ղեկավարել է «Իրանի միջուկային ծրագրի դեմ գլոբալ արշավը, անգամ, երբ ոմանք սպառնալիքը համարում էին քաղաքական PR, իսկ վարչապետին անվանում էին պարանոյիդ»: Դրա մասին ասված է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի հայտարարության մեջ, գրում է «Այսօր Իսրայելում» պորտալը։

Նշվում է նաև, որ «Իսրայելի վարչապետը ղեկավարել է բազմաթիվ բացահայտ և քողարկված գործողություններ Իրանի միջուկային ծրագրի դեմ, ինչը հանգեցրել է նրան, որ Իրանն այսօր միջուկային զինանոց չունի: Այս գործողությունները շնորհիվ վարչապետի համառության՝ ի դեմս նրա կոշտ քաղաքականության՝ միջուկային ներքին և արտաքին ուժեղ դիմադրության, մոտ մեկ տասնամյակով հետաձգել է Իրանի միջուկային ծրագիրը: Ինչպես բազմիցս հայտարարել է Նեթանյահուն, Իսրայելն Իրանին թույլ չի տա միջուկային զենք ձեռք բերել»։