Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հրամանատար Նամիգ Իսլամզադեն հանդիպել է Բաքվում գտնվող Սերբիայի ռազմաօդային ուժերի և ՀՕՊ հրամանատար Բրանե Կրնյաջիչի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Բացի դրանից, Սլովակիա կատարած պաշտոնական այցի շրջանակում Ադրբեջանի Գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևն այցելել է այդ երկրում պաշտպանական արդյունաբերության ընկերություն։

Զուգահեռաբար տեղի է ունեցել փորձագիտական ​​հանդիպում Ադրբեջանի և Իտալիայի ռազմաօդային ուժերի միջև՝ 2024-2025 թվականների համար ստորագրված երկկողմ ռազմական համագործակցության ծրագրին համապատասխան։