Ուրախ էի կրկին այցելել Սյունիք և ծանոթանալ նրա հարուստ մշակույթին ու պատմությանը։ Դրա մասին սոցիալական ցանցերում գրել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալահերը։

«Ոգեշնչող է տեսնել այն կարևոր աշխատանքը, որ կատարում են տեղական իշխանությունները և քաղաքացիական հասարակությունը, հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի:

Հաճելի էր կրկին հանդիպել մարզպետ Ղուկասյանի հետ։ Մենք քննարկել ենք տարածաշրջանի զարգացման առաջընթացը։ Խաղաղությունն ու անվտանգությունը առանցքային են այս դինամիկ տարածաշրջանի ներուժն իրացնելու համար: Ես վերահաստատեցի Մեծ Բրիտանիայի շարունակական աջակցությունը»,-շեշտել է նա։