Նեապոլի նահանգի Մոնտե Ֆայտո քաղաքում ճոպանուղու ճոպանի կտրվելու հետևանքով չորս մարդ է մահացել, մեկ մարդ ծանր վիրավորվել է, մեկ մարդ էլ անհայտ կորած է համարվում, հայտնում է Euronews-ը։

Անվտանգության համակարգն արգելափակել է խցիկները, սակայն դրանցից երկուսը մնացել են օդում կախված։ Բարձունքում՝ լեռանն ամենամոտ հասած խցիկը, որի մեջ եղել են չորս ուղևորներ և սպասարկող անձնակազմի անդամներ, պոկվել-ընկել է զառիվայրը, հայտնում է ANSA-ն՝ վկայակոչելով նախնական հետաքննության տվյալները։

Արգելափակված տասնմեկ մարդկանց տարհանել են անվտանգության գոտիների միջոցով: