Ֆլորիդայի համալսարանում հրաձգության հետևանքով երկու մարդ է զոհվել, հայտնում է CNN-ը։
Սպանված երկու անձինք ուսումնական հաստատության ուսանողներ չեն եղել։
Հինգ մարդ էլ հրազենային վնասվածքներով տեղափոխվել է տեղի հիվանդանոց։ Կրակողին նույնպես տեղափոխել են հիվանդանոց։
Պարզվել է, որ կրակողը 20-ամյա Ֆենիքս Իկներն է։




























