ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգում ավտոբուս է շրջվել, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, 18-ը՝ վիրավորվել, հայտնում է Fox News-ը՝ հղում անելով տեղի մայրուղային պարեկային ծառայությանը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի կեսօրին Հարավային Կարոլինայի Չեսթեր շրջանի Ռիչբուրգ քաղաքի մոտակայքում։ Փայն Ռիջ ավագ դպրոցի մի խումբ աշակերտներ երեք ավտոբուսներով վերադառնում էին էքսկուրսիայից: Մեքենաներից մեկի անվադողը ծակվել է, ինչի հետևանքով այն շրջվել է. Fox News-ը նշում է, որ ավտոբուսում եղել է 35 դպրոցի աշակերտ և երեք մեծահասակ։
«Տասնութ մարդ վիրավորվել է, նրանցից մի քանիսը հոսպիտալացվել են: Մեկ մարդ մահացել է»,- հաղորդում է հեռուստաալիքը՝ վկայակոչելով Հարավային Կարոլինայի մայրուղու պարեկային ծառայությանը:
Ինչպես հայտնում է Fox News-ը, մյուս երկու դպրոցական ավտոբուսները վթարի մասնակից չեն եղել։ Իշխանությունները շարունակում են միջադեպի հետաքննությունը։



























