«Մագնիսական» ձկնորսը պատմել է այն պահի մասին, որը նրան ստիպել է նյարդայնանալ, երբ գետում հայտնաբերել է աղբի պարկ՝ լիքը մոտ 400 մարտական ռումբերով, գրել է The Telegraph պարբերականը։
47-ամյա Դեյվ Ջորդանը հայտնաբերել է երկաթուղային դետոնատորները Անգլիայի Նորթհեմփթոն քաղաքում Նենե գետի վրա գտնվող տարածքը մաքրելիս:
Ոստիկանությունը փակել է մոտակա ճանապարհը՝ հետիոտների եւ տրանսպորտային միջոցների երթեւեկությունը մինչեւ պայթուցիկ սարքերի վնասազերծման ստորաբաժանման ժամանումը կանգնեցնելու համար: Նրանք հավաքել են մոտ 379 երկաթուղային դետոնատոր եւ ապահով կերպով հեռացրել դրանք:
Երկաթուղային դետոնատորները փոքր պայթուցիկ սարքեր են, որոնք օգտագործվում են գնացքների մեքենավարներին վտանգների կամ խոչընդոտների մասին զգուշացնելու համար:
Դրանք տեղադրվում են գծերի վրա եւ պայթում են այն ժամանակ, երբ դրանց վրայով անցնում է գնացքի անիվը՝ ստեղծելով ուժեղ պայթյուն, որն ահազանգում է վագոնավարին։
«Կիրակի՝ ապրիլի 13-ին, ժամը 16.00-ից կարճ ժամանակ անց, բնակիչներից մեկը հայտնել է, որ մի քանի երկաթուղային դետոնատորներ են հայտնաբերել Նորթհեմփթոնի Carlsberg գործարանի հետեւում գտնվող ջրանցքը մաքրելիս: Ճանապարհը փակել են, որպեսզի հետիոտներն ու մեքենաները չանցնեն դեպքի վայրով, մինչեւ ականազերծող ջոկատը ժամանի: Այն բացվել է մոտավորապես երեկոյան ժամը 19.35-ին:
Ականազերծողները հավաքել են մոտ 379 երկաթուղային դետոնատորներ եւ անվտանգ տարել դրանք պատահարի վայրից»,- պատմել են տեղի ոստիկանությունում։



























