Պատշոնական անձանց տվյալներով՝ ԱՄՆ քաղաքացի Ակինյելա Սավա Թեյլորը Բելիզում դանակի սպառնալիքով առևանգել է Tropic Air Belize ավիաընկերության չվերթի ինքնաթիռը՝ 13 այլ ուղևորների հետ, հայտնում է ABC News-ը:

Երեք ուղևոր վիրավորվել է։

Ինքնաթիռն առևանգվել է թռիչքից քիչ առաջ։ Թեյլորը ցանկանում էր, որ իրեն դուրս տանեն երկրից և ավելի շատ վառելիք էր պահանջել ինքնաթիռի համար։

Առևանգողին կրծքավանդակի շրջանում մահացու կրակոց է արձակել արտոնագրված հրազեն կրող ուղևորը։

Ոստիկանությունը հայտնել է, որ դեռ պարզ չէ, թե ինչպես է հաջողվել առևանգողին դանակով թափանցել ինքնաթիռ: