Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի այցին նախապատրաստման շրջանակում՝ մեծ պատվիրակություն կժամանի Ադրբեջան։ Ըստ ադրբեջանական APA գործակալության՝ դրա մասին հայտարարել է Իրանի Առևտրի պալատի փոխնախագահ Հոսեյն Փիրմուազինը։

Ըստ նրա՝ Փեզեշքիանն Ադրբեջան կայցելի մասնավոր հատվածի 110 ներկայացուցիչների, Արդեբիլի և երկրի հյուսիս-արևմտյան չորս նահանգների գործարարների և նահանգապետերի հետ։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին կուղեկցի 110-120 հոգանոց պատվիրակություն։