Հայաստանի Ազգային ժողովի ապրիլի 18-ի նստաշրջանում պատգամավորները երկրորդ և վերջնական ընթերցմամբ հավանություն են տվել գործող օրենքներում մի շարք օրենսդրական փոփոխություններին։

Դրանք ներառում են.

«Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» օրինագծերի փաթեթը և հարակից օրենքներում փոփոխությունները;

«Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթ, ինչպես նաև հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումները;

«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելը;

«Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը;

Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը;

Հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը;

Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը;

Քաղաքացիական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը:

Բացի դրանից, խորհրդարանականներն առաջին ընթերցմամբ հավանություն են տվել մի շարք այլ օրինագծերի։ Դրանք ներառում են.

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը;

«Կրիպտոակտիվների մասին» օրինագծերի փաթեթը և հարակից օրենքներում փոփոխությունները;

«Պետական ​​վերահսկողական ծառայության մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը;

«Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը;

«Պետական պաշտոններ եվ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին » օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Պատգամավորները վավերացրել են նաև «Կենսաբանության և բժշկության կիրառման վերաբերյալ մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության մասին» կոնվենցիան (Օվիեդոյի կոնվենցիա):