«Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամը՝ «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի շրջանակում իրականացվող «Ավանդական գյուղատնտեսությունից՝ նորարարական գյուղատնտեսություն» փուլային նախագծով, այս օրերին Սյունիքի մարզում է և անցկացնում է տնայցեր պոտենցիալ շահառու 14 ընտանիքներին։

Հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ եռօրյա այցերն ընդգրկում են Շաքի, Շամբ, Լոր, Բռնակոթ, Սիսիան, Շաղատ և Գորայքհամայնքները, որոնց ընթացքում ծրագրի ղեկավարը և Ագրարային համալսարանի Սիսիանիմասնաճյուղից փորձագետն անձամբ են հանդիպում ընտանիքներին՝ անհատապես ծանոթանալունրանց առօրյա գործունեությանը, կիրառվող գյուղատնտեսական մոտեցումներին և ընտանեկանպայմաններին։

Տնայցերի հիմնական նպատակն է ապահովել առավել արդար և իրատեսական ընտրություն, հիմնավոր կերպով պատկերացնել ընտրված ընտանիքների առօրյան, տնտեսական ռեսուրսներնու զարգացման հնարավորությունները։ Սա կօգնի հիմնադրամին՝ ոչ միայն առավել ճիշտորոշումներ կայացնել դրամաշնորհների բաշխման հարցում, այլ նաև յուրաքանչյուր ընտրված ընտանիքի առաջարկել առավել համապատասխան աջակցություն և խորհրդատվություն։

Ծրագրի շահառուները «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի «Ագրոտեխնոլոգիա» խմբակիսովորողների ընտանիքներն են, ովքեր արդեն մասնակցել են իրազեկման և հարցազրույցի փուլերին։

«Ավանդական գյուղատնտեսությունից՝ նորարարական գյուղատնտեսություն» ծրագիրը նպատակունի խթանել ժամանակակից խելացի տեխնոլոգիաների կիրառումը գյուղատնտեսության մեջ, ինչպես նաև կրթության և աշխատանքի միջոցով նպաստել երիտասարդ սերնդի շրջանակում հետաքրքրության բարձրացմանը դեպի այս ոլորտ։