Արցախի նախագահը եղել է Արայիկ Հարությունյանը և մենք քննարկել ենք Սոֆիա գնալու հարցը Ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, և տվել ենք դրական պատասխան:  Այս մասին, այսօր՝ ապրիլի 18-ին Արցախի ներկայացուցչության դիմաց նշեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը:

«Բացի դրանից 15 օր անց եղել է Բրատիսլավիայում հանդիպելու առաջարկ, որը մենք ընդունել ենք և մեր պատվիրակությունը գնել էր տոմսերը այնտեղ գնալու, բայց Ադրբեջանը մերժել է:

Այս շահարկումները բարոյական չեն, քանի որ Արցախի ներկայացուցիչները տարբեր ժամանակահատվածում ուղիղ բանակցել են Ադրբեջանի հետ»,-ասել է նա:

Նշենք, որ ՀՀ իշխանությունները մեղադրում են Արցախի իշխանություններին, որ մերժել են Սոֆիայում ու Բրատիսլավայում Ադրբեջանի ներկայացուցիչների հետ բանակցելու առաջարկը, իսկ հետո արդեն ստիպված են եղել գնալ Եվլախ հանդիպելու ադրբեջանցիների հետ: