Գյումրեցին ՔՊ-ին տվել է մոտ 17 200 քվե, դա բավականին մեծ պատասխանատվություն է. ՔՊ-ն այս պահին Գյումրու ավագանիում 14 ավագանու մանդատ և ամբողջությամբ իրացնելու է իր ավագանու լիազորությունները։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ-ական պատգամավոր, գյումրեցի Կարեն Սարուխանյանը:

Անդրադառնալով նրան, թե ինչու ՔՊ-ն չմասնակցեց ավագանու անդրանիկ նիստին, որտեղ քաղաքապետ ընտրվեց Վարդան Ղուկասյանը, նա նշեց. «Քանի որ տարբեր ընդդիմադիր քաղաքական ուժեր և թեկնածուներ արդեն իսկ հայտարարությամբ հանդես էին եկել, մեր դիտարկմամբ դա կրկես էր և դրա համար մեր խմբակցությունը որոշեց, որ չի մասնակցելու:

Գործող իշխանության հանդեպ վստահությունը գյումրեցիների մոտ շատ բարձր է, բայց մենք տեսանք, որ չորս տարբեր թեկնածուները, նախկին նախագահների կողմից հովանավորյալ ուժերը միավորվեցին և  Կոմկուսի առաջին համար Վարդան Ղուկասյանին դարձրեցին քաղաքապետ։ Հիմա կտեսնենք, թե Վարդան Ղուկասյանը հետագայում ոնց է աշխատելու և Գյումրի քաղաքին ինչ է անելու, Գյումրին ու գյումրեցին ինչ են շահելու նրա քաղաքապետ լինելով։ Ժամանակը ցույց կտա արդյունքը, թե ինչ է լինելու, ինչ ծրագրեր են իրականացվելու, ինչ է անելու քաղաքի համար, արդյո՞ք այս ամենը քաղաքի համար էր, թե այլ նպատակներ էր հետապնդում իր համար»,-ասաց նա: