Եռագույնը՝ «Երևանի Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աղբավայրում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի ավագանու անդամ Արշակ Սարգսյանը, ով նաեւ տեսանյութ է հրապարակել:

«Զիբիլանոցում Հայաստանի դրոշն են գցո՞ւմ: Մեր եռագույնը զիբիլի մեջ գցել են էս մարդիկ: Նիկոլ Փաշինյան, հիշո՞ւմ ես՝ ՊԵԿ աշխատակցին ոնց էիր գործից ազատում դրոշի համար»,- նշել է նա: