Գործարար աշխատաժողովի մասնակցիների հետ այցելել ենք Կիրանց: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Միասին դիտարկել ենք սահմանազատումից հետո իրականացված աշխատանքները եւ բնակավայրում ստեղծված ենթակառուցվածքները»,- գրել է Փաշինյանը:
Կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ այցի շրջանակում ներկայացվել են սահմանազատումից հետո իրականացված աշխատանքները, ծանոթացել են գործընթացից հետո բնակավայրում ստեղծված ենթակառուցվածքներին:











