5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Նագանոյում (Ճապոնիա) ուրբաթ երեկոյան, ցունամիի սպառնալիք չկա։ Այս մասին տեղեկացրել է Ճապոնիայի օդերեւութաբանական գործակալությունը։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Օմատի քաղաքում, Տիկուհոկու գյուղում եւ Օգավա գյուղում, տեղեկացրել է «Սինհուան»։
Ճապոնիայի օդերեւութաբանական գործակալությունը նաեւ հայտնել է երկրաշարժի հետեւանքով ցունամիի առաջացման վտանգի բացակայության մասին։
Օգավա գյուղի առանձին շրջաններում նկատվել են էլեկտրամատակարարման խափանումներ։



























