2026թ.-ին իշխանությունը շանս չունի վերարտադրվելու: Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, Փարաքարի նորընտիր համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:

«Ցավով եմ արձանագրում, որ առաջիկա մեկ տարում իշխանության գործողություններն ավելի են վնասելու իրենց վարկանիշին՝ անվտանգային, տնտեսական առումով: Ընդդիմության արդյունավետ աշխատանքի արդյունքում հնարավոր է եկող տարի ձեւավորել նոր իշխանություն»,- ասաց Առաքելյանը:

Նշենք, որ Հայաստանի երկու համայնք՝ Գյումրին եւ Փարաքարը, ՏԻՄ ընտրությունների արդյունքում ունեն ընդդիմադիր համայնքապետեր: