Իսրայելը չի բացառել առաջիկա ամիսներին Իրանի միջուկային օբյեկտների վրա գրոհի հնարավորությունը, չնայած նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ասել է, որ Միացյալ Նահանգները դեռ պատրաստ չէ աջակցել նման քայլին:
Այս մասին Reuters-ին հայտնել են խնդրին ծանոթ աղբյուրները։
Իսրայելի պաշտոնյաները խոստացել են թույլ չտալ Թեհրանին միջուկային զենք ունենալ, իսկ Նեթանյահուն պնդել է, որ Իրանի հետ ցանկացած բանակցություն պետք է հանգեցնի նրա միջուկային ծրագրի ամբողջական ապամոնտաժմանը:





























