Իսպանիայի թագավորի փեսան, հերցոգ Պալմա-դե-Մայորյան Ինյակի Ուրգանդարին դատարան է կանչվել որպես մեղադրյալ` դրամական միջոցների ոչ նպատակային օգտագործելու գործով:
Ինչպես հաղորդում է «ՌԱՊՍԻ»-ն` վկայակոչելով Europa Press-ը` նիստը նշանակված է 2012-ի փետրվարի 6-ին:
Բալեարյան կղզիների հակակոռուպցիոն դատախազությունը Ուրդանգարինին կասկածում է Instituto Noos բարեգործական հիմնադրամի մջոցները ոչ նպատակային օգրագործելու մեջ:
Դատախազության վարկածով, 2005-2006 թվականներին Իսպանիայի թագավորի կրտսեր դստեր` Քրիստինայի ամուսինը ոչ նպատակային 2,3 մլն եվրո է ծախսել:




























