ԱՄՆ Օկլահոմա նահանգի Մուր քաղաքում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղի հետևանքով երկու մարդ է զոհվել, հայտնում է ABC News-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը։

Որոնումներից հետո երկու մարդու՝ մեծահասակ կնոջ և 12-ամյա երեխայի մարմինները հայտնաբերվել են ճանապարհից ջրհեղեղի քշած-տարած ավտոմեքենաներից մեկի մոտ, ABC News-ին է ասել  Մուրի ոստիկանության ներկայացուցիչ Քլինթ Բայլին։

Փրկարարներն ավելի վաղ հայտնել էին, որ փնտրում են երկու հոգու, որոնք եղել են ջիփում այն ​​բանից հետո, երբ հայտարարվել էր ևս երեք հոգու անվտանգության մասին:

Ոստիկանության տվյալներով, ջիփում է եղել նաև փրկվածներից մեկը։ Մյուս երկու փրկվածները եղել են բեռնատարում։

Ավելի քան 30 միլիոն ամերիկացիներ նախապես զգուշացվել էին սաստիկ եղանակի մասին: