Նավթի արտահոսք է տեղի ունեցել «Ալեքսանդր Կաշչուկ» լցանավից վառելիքը առափնյա պահեստարաններ մղելիս:
Նավը գտնվում էր «Խոլմսկի առևտրային ծովային նավահանգստի» վեցերորդ նավամատույցում, հայտնում է Коммерсант-ը՝ հղում անելով Հեռավոր Արևելքի տրանսպորտային դատախազությանը։
Դեպքի վայրի շրջակայքում լողացող պատնեշներ են տեղադրվել, որոնք ծառայում են ջրի մակերեսին նավթամթերքի տարածումը սահմանափակելուն։
Արտակարգ իրավիճակների փրկարարական աշխատանքների իրականացումը վերահսկվում է: Ստուգում է կազմակերպվել։
«Ալեքսանդր Կաշչուկը» նավարկում է Ռուսաստանի դրոշի ներքո։ Ըստ Vessel Finder-ի տվյալների, նավը կառուցվել է 2009 թվականին։ Լցանավը նախկինում կոչվում էր Freccia Mare և մինչև 2014 թվականը նավարկում էր Իտալիայի դրոշի ներքո։





























