Կլերը փարիզուհի է, ում բախտը բերում է: Քիչ է, որ ապրում է առաջին հարկում Մոնմարտրում` առանձին բակով եւ այգով, դեռ իրավունք ունի ամեն առավոտ թարմ ձվեր հավաքել: Վերջին վեց ամիսներին նա թզուկ հավի հպարտ տերն է: Հարեւանները որեւէ դժգոհություն չունեն: Ընդհակառակը երեխաները ուրախ են խաղալ հավի հետ:
Ֆրանսիական Le Monde-ը գրում է, որ Կլերը դեռ միակն է Փարիզի կենտրոնում հավ պահողների շարքում, բայց արդյոք երկա՞ր կմնա այդպիսին: Քաղաքում մեծ թափ է հավաքում տնային թռչունների պահումը: «Տրյուֆֆո» այգեգործական կենտրոնը ավելի քան 20 հազար վառեկ ու թխսկան է վաճառել մասնավոր անձանց:
Նյու Յորքը, Սիեթլը, Չիկագոն ու Լոս Անջելեսը առաջիններն էին, որ թույլ տվեցին հավեր պահել քաղաքում, իսկ այժմ այդ շարժումը մեծ թափ է հավաքում: Մոնրեալում 2010թ. հանեցին այդ արգելքը, Ֆրանսիայում առայժմ օրենքը կարող է արգելել, բայց հավ պահողները կարող են պատճառաբանել, թե դրանք էլ ընտանիքի կենդանիներ են:




























