Ալմաթիում կիսամարաթոնի երկու մասնակից է մահացել, հայտնում է Tengrinews.k-ը՝ վկայակոչելով Almaty marathon կայքում հրապարակված հաղորդագրությունը։

Հաղորդման համաձայն, ապրիլի 20-ին Ալմաթիի կիսամարաթոնի ժամանակ մահացել է երկու մասնակից՝ 84-ամյա Աքկոյան Ռսալիևը և 21-ամյա Նուրբոլ Ախմադին։

Երկուսն էլ ժամանակին հաղթահարել են  կիսամարաթոնի տարածությունը (21,1 կիլոմետր) և Ալմաթիում անցկացվող վազքի մրցույթի մշտական մասնակիցներ են եղել:

Կազմակերպիչները գործել են ըստ կանոնակարգի․ բժշկական ծառայությունները, շտապօգնությունը և ոստիկանությունը գործել են օպերատիվ և ժամանակին։ Չնայած ձեռնարկված միջոցառումներին, մասնակիցների կյանքը փրկել չի հաջողվել։

Կիսամարաթոնը տեղի է ունեցել ապրիլի 20-ի առավոտյան Առաջին նախագահի պուրակից դեպի Կենտրոնական մարզադաշտ երթուղով։

Աքկոյան Ռսալիևը կանոնավոր կերպով մասնակցում էր վազքի մրցույթներին 2021 թվականից։ Նախկինում նա հաջողությամբ հաղթահարել է  21,1 կիլոմետր և 10 կիլոմետր տարածությունները Almaty Half Marathon և Almaty Marathon մրցավազքերում։