Չորս մարդ է զոհվել շաբաթ առավոտյան Իլինոյս նահանգի Տրիլ քաղաքում փոքր միաշարժիչ ինքնաթիռի կործանման հետևանքով, հայտնում է NBC News-ը։

Ինքնաթիռը օդ է բարձրացել Վիսկոնսին նահանգի Մենոմոնի քաղաքից և կործանվել առավոտյան ժամը 10:15-ի սահմաններում, հայտնել է նահանգի ոստիկանությունը:

Օդանավում գտնվող բոլոր մարդիկ զոհվել են։

Տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը, որը հետաքննելու է վթարը, պարզել է, որ ինքնաթիռը եղել է Cessna C180G մոդելի:

Նահանգապետ Փրիցկերը կոչ է արել հանրությանը հետևել իրավապահ մարմինների հրահանգներին, քանի որ վթարի հետևանքով ճանապարհները փակվել են:

«Սարսափելի նորություններ Քոուլզ շրջանից: Իմ վարչակազմը վերահսկում է իրավիճակը, քանի որ այսօր մենք մտածում ենք ինքնաթիռի վթարից տուժածների մասին»,- գրել է նա X սոցիալական ցանցում: