Իսրայելցի վերաբնակիչները շաբաթ օրը առևանգել են երկու պաղեստինցի երեխաների և կապել ծառին Արևմտյան ափի Նաբլուս քաղաքի մոտ, հայտնում է Middle East Eye-ը։

Միջադեպը տեղի է ունեցել ցերեկը, երբ մի խումբ երեխաներ խաղում էին իրենց տների մոտ՝ Նաբլուսից արևելք գտնվող Բեյթ Ֆուրիկի ծայրամասում։

Նրանց է մոտեցել վերաբնակիչների խումբը և առևանգել երկու երեխայի։ Տեղի բնակիչներին հաջողվել է հասնել վերաբնակիչների հետևից և փրկել երեխաներին։

Սակայն տղաները դեռ հոգեբանական ծանր վիճակում են։