Լիբանանի բանակը հայտնել է, որ կիրակի օրը երկրի հարավում զինամթերքի պայթյունի հետևանքով է մեկ սպա և երկու զինվոր են զոհվել, հաղորդում է AFP-ն:

«Բանակի սպան և երկու զինվոր զոհվել են, մի քանի քաղաքացի վիրավորվել է, երբ զինամթերքը, որը տեղափոխվում էր բանակային մեքենայի մեջ, պայթել է Բրայիկաայում՝ հարավային Լիբանանի Նաբաթիա շրջանում», - ասվում է բանակի հայտարարության մեջ:

AFP-ի թղթակիցը Բրայիկաայում, որը Իսրայելի սահմանից մոտ 20 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում, ճանապարհին տեսել է մի քանի այրված մեքենա, մոտակայքում գտնվող խանութներն ու տները մասամբ վնասվել են։ Բանակը շրջափակել է տարածքը։

Նախագահ Ջոզեֆ Աունն իր ցավակցությունն է հայտնել երեք զինծառայողներին, «որոնք զոհվել են անվտանգությունն ու կայունությունը պահպանելու և հարավային Լիբանանի ժողովրդին վնասից պաշտպանելու իրենց առաքելությունն իրականացնելիս», - ասվում է նախագահի հայտարարության մեջ: