ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth սոցիալական ցանցում հույս է հայտնել, որ Ռուսաստանն ու Ուկրաինան շուտով «գործարք» կկնքեն:
«Հուսով եմ, որ Ռուսաստանն ու Ուկրաինան այս շաբաթ գործարք կկնքեն: Դրանից հետո երկու երկրները կսկսեն մեծ բիզնես անել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, որը կբարգավաճի և հարստություն կկուտակի», - գրել է նա:




























